Հրաշալի տեսանյութ .ինչպես են աշակերտներն այս օրերին դասի նստում Չինաստանում

Թագակիր վիրուսը ծնունդ առավ Չինաստանում, թեպետ այսօր իրարամերժ կարծիքներ կան, որոնք ժխտում են վիրուսի չինական ծագումը: Չինաստանն հրատապ, համակարգված գործողություններ իրականացրեց վիրուսի տարածումն իր երկրում կանխելու համար, արդյունքում այս երկիրն այսօր ամենաապահով երկիրն է , ուր դեպքեր չեն գրանցվում կամ գրանցվում են քիչ:

Այդ երկրի կարգապահությունն ու ճիշտ ընտրված միջոցառումներն  էին պատճառը, թե ժողովրդի՝ իր իշխանությանը հնազանդվելու պատրաստակամությունը , դժվար է ասել, բայց զարգացող այդ երկրի տարածաշրջանների մեծ մասում դպրոցներում և մանկապարտեզներում վերսկսել են դասերը:

Չնայած վտանգն այստեղ գրեթե անցած է , ազգաբնակչությունը շարունակում է հետևել կանոններին. աշակերտները դասի են գնում պաշտպանիչ հատուկ սաղավարտներով, դասի ներկայանալիս առաջ և դասամիջոցներին ախտահանում են ձեռքերը, դասասեղանները դրվում են իրարից սահմանված հեռավորության վրա:

Շատ ու շատ երկրների համար Չինաստանի օրինակը կարող է օգտակար լինել, ուսումնական պրոցեսի երկար ընդհատումը կարող է հետագայում վատ հետևանքներ ունենալ, փաստում են մասնագետները, մինչդեռ աշխարհն այսօր դեռ երկար ճանապարհ ունի անցնելու մինչև դպրոց հասնելը: Պայքարն այդ հուսանք շուտով կավարտվի:

مبروك

مبروك لليابان عودة افتتاح المدارس

Опубликовано ‎موقع صفقات دبي‎ Вторник, 5 мая 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!