Հրանտ Թոխատըանը և Արսեն Սաֆարյանը մեկնել են սահման

Արսեն Սաֆարյանը ու Հրանտ Թոխատյանը արդեն իսկ սահմանին են։ Հրանտը պետք է այս օրերին Մոսկվա գնար «Իվանովների» նկարահանումներին, սակայն նա հրաժարվել է մեկնումից ու որդու Արամ Թոխատյանի հետ գնացել է առաջնագիծ։

Ա․ Սաֆարյանը ևս չհամբերելով, որ իրեն կանչեն, գրվել է ու գնացել։ Արսենը եղբոր հետ է գնացել, ով ևս երաժիշտ է։ Արսենը փոստել է իր Արցախում նկարված նկարներից մեկը ու գրել է ՝ #հաղթելուենք։ Հրանտն էլ նկար է փոստել Վազգեն Ասատրյանի և Արամ Թոխատյանի հետ։

Հայտնիներից այնտեղ են արդեն Եգոր Գլումովը, Վարշամ Գևորգյանը, Արման Նավասարդյանը, որոնք առաջին իսկ պահերից այնտեղ են հայտնվել։ Սիրուշոն երեկ հայտնել էր, որ իր ամուսինն էլ Լևոն Քոչարյանն էլ է այնտեղ։

Հրանտի, Արսենի, Վարշամի, Արմանի ու նման հայտնիների այնտեղ լինելը միանշանակ ոգևորող է ու պետք է, քանզի երևում է, որ անկախ սոց․ դիրքից մենք գնում ենք ու պատրաստ ենք նման իրադարձությունների։

Понравилась статья? Поделиться с друзьями: