<<Փաշինյանն ինտելեկտ չունի>>. Հրանտ Բագրատյան

Վերջերս համացանցում անընդհատ շրջանառվում են ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարությունները, որոնք շատ հաճախ ժողովրդի զայրույթի պատճառ են դառնում, որոշներն իհարկե կիսում են Բագրատյանի մտահոգությունը կամ կարծիքը:

<<Հայելու առաջ>> հաղորդման շրջանակներում Բագրատյանն առաջարկում է ներկայիս վարչապետ Փաշինյանին հեռանալ,  առաջարկում է նաև, որ Փաշինյանը զբաղեցնի երկրի ոչ թե վարչապետի, այլ նախագահի պաշտոնը՝ մինչև նոր ընտրություններ:

Բագրատյանը կարծում է , որ Փաշինյանն առանց լիարժեք կրութության երկրի ղեկավար դառնալով հանդերձ փոքրի ինչ իմաստնություն պետք է ներդնի իր կառավարման մեջ և կառավարի առանց հակակերպարներ ստեղծելու: Ըստ Բագրատյանի վարչապետը կրթված չլինելու խնդիր ունի, նրա մոտ բացակայում է կրեատիվությունն , ընդ որում ըստ Բագրատյանի, Փաշինյանի միտքն ավելի ստեղծագործող էր նախքան վարչապետի պաշտոնը ստանձնելը:

<< Ես չէի ասի , թե նա ունակություններ չունի, բայց նա կրթություն չունի,ինտելեկտ չունի, իսկ ինտելեկտը կարդալն է , մտածելը, գիտելիք ստանալը, սա մեր ազգի խնդիրն է>> ,-իր խոսքում նշում է Հրանտ Բագրատյանը: Հրանտ Բագրատյանն անդրադառնում է նաև Ռոբերտ Քոչարյանի դատավարությանն ու այլ կարևոր հարցերի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!