«Հրաժարվեց ԱԺ գնալ և իր աշխատավարձը փոխանցում էր բանակ կամ դպրոցներ»․ Լ․ Եղիազարյանը փակագծեր է բացում

Լյովա Եղիազարյանը գրում է․ «Ափեղ-ցփեղ դուրս տալուց առաջ, հիշե՛ք: Արամ Սարգսյանի համար մանդատ ստանալը ինքնանպատակ չէ: Առաջին անգամ պատգամավոր դարձավ 2003 թվականին «Արդարություն» դաշինքի ցուցակով: Հրաժարվեց ԱԺ գնալ և իր աշխատավարձը փոխանցում էր բանակ կամ դպրոցներ:

2012 թվականին մենք հայտարարել էինք, որ չենք մասնակցելու ընտրություններին, սակայն ընդառաջ գնալով Լևոն Տեր-Պետրոսյանի խնդրանքին, մնաց ՀԱԿ-ի ցուցակի 3-րդ համարում և միայն ընտրություններից հետո հրաժարվեց մանդատից, իսկ կուսակցությունը դուրս եկավ ՀԱԿ-ի կազմից:

Սա խոսում է նրա բարձր բարոյականության մասին՝ ընտրություններից առաջ չհրաժարվեց, որպեսզի չխանգարի ՀԱԿ-ին անցնելու խորհրդարան: Երորդ անգամ պատգամավոր դարձավ 2017 թվականին «ԵԼՔ» դաշինքով: Բոլորը հիշում են նրա միավորող գործունեությունը խմբակցությունում ու գրագետ ելույթները:

Չորրորդ անգամ հույս ունենք: Չլինի էլ՝ դժբախտություն չէ, ինչպես շատերի համար»,- Ա․ Սարգսյանի կենսագրության առանցքային կետերը համառոտ ներկայացնող իր հրապարակումն ավարտել է Լ․ Եղիազարյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: