Հսկայական կետը սարսшփեցրել է ձկնորսներին

Կալիֆոռնիայի Մոնթերեյ ծոցում հսկայական կետը վախեցրել է ձկնորսներին։ Նա հանկարծակի հայտնվել է նավակի կողքին, որում մարդիկ են եղել։ Նրա ստվերը պատել է ձկնորսների նավակը։ Կենդանու լողակները տախտատակամածին շատ մոտ են եղել։

Միջադեպը տեսագրած Դուգլաս Քրոֆթը հարևան նավակում է եղել։ Նա խոստովանել է, որ պարզապես ցանկացել է տեսագրել ձկնորսներին աշխատանքի ժամանակ։

Կետը հայտնվել է բոլորի համար անսպասելիորեն։ Ըստ երևույթին, նա ցանկացել է սաղմոն որսալ, իսկ ձկնորսական ուռկանները գրավել են նրա ուշադրությունը։ Որսը խլել նրան չի հաջողվել, ինչը չի կարելի ասել ձկնորսներին վшխեցնելու մասին։

Քիչ չեն դեպքերը, երբ բաց ծովում շնաձուլը հարձակվում է լողորդի, նավի կամ ձկնորսական նավակի վրա։ Իսկ կետերի հարձшկումներն ավելի հազվադեպ են։ Սակայն դա չի նշանակում, թե շնաձուկն այդ հսկայական կենդանուց պակաս սարսшփելի է։ Նրա հարձшկման հետևանքով մարդը կարող է զրկվել վերջույթներից՝ ինչպես վերջրես տեղի ունեցավ Ավստրալիայում։ Շնաձուկը ծովում հարձшկվել է լողորդի վրա և կծել նրա ոտքը։ Դրա հետևանքով բժիշկները ստիպված անդամահատել են տղամարդու վերջույթը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!