Հսկայական արջը հոգ է տարել երեքամյա տղայի մասին, երբ վերջինը մոլորվել էր անտառում

Երբեմն գազանները ևս մարդկայնություն են ցուցաբերում։ Հսկայական արջն անպաշտպան երեխային վնաս չի պատճառել, հակառակը՝ խնամքով հոգ է տարել նրա մասին՝ անտառում, ցուրտ գիշերներին։ Բարի արջուկի շնորհիվ տղան ողջ է մնացել։

Երեքամյա տղան մոլորվել է անտառում և այնտեղ մնացել երկու օր։ Նրա մասին հոգ է տարել մեծ արջը։ Փոքրիկ Քեյսի Հեթեուեյը՝ Հյուսիսային Կառոլինայից, «փրկված» է հայտարարվել այն բանից հետո, երբ ցուրտ եղանակին մոլորվել է անտառում։

Երեխան ընտանիքին և ոստիկանությանն ասել է, որ այդ ամբողջ ընթացքում իրեն օգնել է ընկերասեր արջը, որը միշտ իր կողքին է եղել։ Փրկարարները ցրտահարված և թաց հագուստով, բայց ողջ և առողջ տղային հայտնաբերել են թփուտներում հինգշաբթի երեկոյան։ Նա անհետացել էր երեքշաբթի, երբ եղանակն այնքան վատն էր, որ անգամ որոնումներն են դադարեցրել։

Տղայի պատմությունը պատմել է շրջանի շերիֆ Չիփ Հյուզը։ Իսկ Facebook-ում այդ մասին գրել է երեխայի հորաքույրը՝ Բրեանա Հեթեուեյը։ «Աստված մեզ բարեկամի է ուղարկել, որ նա հսկի նրան։ Աստված մեծ է, հրաշքներ լինում են»,-գրել է նա։

Տղան տաք հագուստներով չի եղել, սակայն արջի տաքուկ գիրկը նրա համար փրկություն է դարձել։

Понравилась статья? Поделиться с друзьями: