Հռիփսիմե Հակոբյանի հոգեցունց կատարումը Ծիծեռնակաբերդում

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը սոց կայքում մի տեսանյութ է տեղադրել, որտեղ Ծիծեռնակաբերդի բարձունքում փշաքաղվելու աստիճան գեղեցիկ և հոգեցունց  կատարում է «Կռունկ ուստի կուգաս» ստեղծագործությունը:

Հիշեցնենք, որ Հռիփսիմե Հակոբյանը հայ երգարվեստի գեղեցիկ ձայն ունեցող երգչուհիներից է: 34 ամյա երգչուհին իր ծնունդից սկսած ապրել է Երևանում: Միջնակարգ դպրոցում սովորելուն համընթաց հաճախել է երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժին:Մեծ կյանք է մտնում՝ որպես կոնվերսատորիայի ջազ-վոկալ բաժնի ուսանողուհի: Աշխատել է Արթուր Գրիգորիչի հետ՝ ստանալով իր երգի կատարման ոճի ուրվագիծը: Նա ամուսնացած է երգիչ Մարտին Մկրտչյանի հետ, ունի մեկ որդի՝ Լեոյին:

Ստացել է մի շարք մրցանակներ՝ սկսելով «Տարվա հայտնություն»-ից: Ունեցել է համերգներ արտերկրում և Հայաստանում: Նկարահանվել է տեսահոլովակներում: Ունի թողարկած մեկ ձայնասկավառակ՝ «Հոգիս» անվանմամբ: 

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!