Հունական արկածները Երևանում․․․ Զարուհի Բաբայանի տեղադրած ընտանեկան արկածային լուսանկարները

Զարուհի Բաբայանը տարբեր առիթներով խոստովանել է, որ ինքն ամենաբախտավորներից է, քանի որ հայտնվել է մի այնպիսի մշակութային միջավայրում, որտեղ ամեն մի օրը յուրահատուկ ու տոնական օրվա է վերածվում։

Այս ընտանիքի բոլոր անդամները ներդաշնակ մտածողություն ունեն և կարողանում են միմյանց հետ համագործակցել ու հետաքրքիր մտահղացումներ կյանքի կոչել։ Նրանց խենթությունները մեծ արձագանքի են արժանանում համացանցում։

Ընդ որում, այս հարցում շատ ակտիվ են նաև ընտանիքի կրտսեր զավակները, մասնավորապես փոքրիկ Սոֆի Դևոյանը, ով աչքի է ընկնում զվարճալի ու հետաքրքիր բնավորությամբ։

Զարուհի Բաբայանը ընտանեկան արկածային նոր լուսանկար է տեղադրել։ Լուսանկարում ընտանիքի անդամներն են, ովքեր հագնված են հունական ոճով և կրում են հին հունական պատմական ատրիբուտներ։

Զ․ Բաբայանը հետաքրքիր լուսանկարը վերնագրել է հետևյալ կերպով․ «Հունական արկածները Երևանում․․․»։ Լուսանկարում բոլորն էլ սպիտակ գունային երանգավորմամբ հագուստ են կրում, իսկ գլուխներին ունեն հունական ոսկե պսակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: