Հույժ կարևոր. Նախարարությունը հրապարակել է հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ պարզաբանումները և կանոնները

ԿԳՄՍ նախարարության պաշտոնական սոցցանցային էջը հրապարակել է հեռավար ուսուցումն առավել օգտակար կազմակերպելու հիմնական ցուցումները: Նրանք հրապարակման մեջ ներռված կետերը մշակել են՝ հաշվի առնելով ուսուցիչների և ծնողների արտահայտած տեսակետները, բողոքներն ու առաջարկները, որոնք առաջացել են այս մեկամսյա հեռավար ուսուցման ընթացքի ժամանակ:

Նախարարությունը սահմանում է, որ ամենևին էլ պարտադիր չէ ամենօրյա տեսակապեր կազմակերպելը: Առաջարկվում է շաբաթվա սկզբին աշակերտներին ուղարկել մեկշաբաթյա ծրագրով նախատեսված նյութի ծավալը, տալ որոշակի հետազոտական առաջադրանք, իսկ հետո կազմակերպել տեսակապով հանդիպման օր, որի ժամանակ ուսուցիչը հարցերով կստուգի, թե որքանով են սովորողներն ընդգրկվել ուսումնական գործընթացի մեջ:

Նախարարությունն անդրադարձել է նաև սովորողների ամենօրյա գրանցմանը, տեսակապերի ժամանակ ներկա-բացակա անելու խնդրին. նախարարությունը հորդորում է դա անել հիմնականում սովորողների ներգրավվածությունը ստուգելու, կապի և տեխնիկական խնդիրներ ունեցող սովորողներին հայտնաբերելու և խնդրի մասին բարձրաձայնելու նպատակով:

Նախարարության տարածած հայտարարությանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ կցված հրապարակումից:

Понравилась статья? Поделиться с друзьями: