Հուլիսի 30-ին ԱՄՆ-ում նշում են Չիզքեյքի ազգային օրը․ պատրաստե՛նք շոկոլադե չիզքեյք

Հուլիսի 30-ին ԱՄՆ-ում նշում են Չիզքեյքի ազգային օրը։ Դա իդեալական առիթ է՝ ամերիկացիների սիրելի աղանդերից մի կտոր փորձելու համար։

Այդ կապակցությամբ փորձենք պատրաստել շոկոլադե չիզքեյք։ Դրա ձեզանից շատ ժամանակ չի խլի՝ 30 րոպե։

Բաղադրիչներ՝

100գ․ շաքարե թխվածքաբլիթ,

50գ․ հալեցված սերուցքային կարագ։

Միջուկի համար՝

250գ․ մասկարպոնե,

150 մ/լ հարած սերուցք,

25 գ․ շաքարե պուդրա,

2ճ/գ կոնյակ,

100գ․ շոկոլադ,

2 ճ/գ կակաո։

Թխվածքաբլիթը մանրել, դնել պոլիէթիլենային փաթեթում և գրտնակել՝ մանր փշուրներ ստանալու համար։ Խառնել հալեցված կարագի հետ։

Խմորը լավ ծածկել և պահել սառնարանում։ Այդ ընթացքում պատրաստեք միջուկը։

Հարել մասկարպոնեն, հարած սերուցքը և շաքարի պուդրան։ Հավելել կոնյակը, 1ճ/գ կակաոն և ջրային գոլորշու վրա հալեցված շոկոլադը, լավ խառնել։

Միջուկը դնել հիմքի վրա, վերին հատվածից հավասարեցնել և ծածկել ուտելիքի համար նախատեսված պոլիէթիլենով։ Գիշերը չիզքեյքը դնել սառնարանում, մատուցելուց առաջ վրան շաղ տալ մնացյալ կակաոն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!