Հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը Լուսնի խավարում տեղի կունենա

Հուլիսի 16-17-ին, կեսգիշերին մոտ Լուսնի մասնավոր խավարում տեղի կունենա։ Երկրի բնական արբանյակը կանցնի երկրի ստվերի հարավային հատվածով և իր սկավառակի կեսից մի փոքր ավելիով կընկղմվի դրա մեջ։

Լուսնի մասնակի խավարման որոշ փուլեր տեսանելի կլինեն Եվրոպայի և Ասիայի մեծ մասում, Ավստրալիայում, Աֆրիկայում, Հարավարևելյան Ամերիկայում, Հարավային Ամերիկայում, Խաղաղ օվկիանոսում, Ատլանտիակում, Հնդկական օվկիանոսում, Անտարկտիդայում։

Ստվերային խավարումը կտևի 1 ժամ 58 րոպե։ Խավարման ժամանակ Լուսինը կգտնվի Աղեղնավոր համաստեղության հարավային հորիզոնի ներքո։ Լուսնի մերձակայքում կլինի Սատուրն մոլորակը, իսկ աջ կողում՝ դեպի արևմուտք, վառ Յուպիտերը։

Լուսնի մասնավոր խավարմանը կարելի է հետևել անզեն աչքով։ Սակայն հեռադիտակով կամ փոքրիկ աստղադիտակով դիտելն առավել հետաքրքիր կլինի։

Նշենք նաև, որ Լուսնի խավարում է կոչվում այն երկնային երևույթը, երբ Երկիրը հայտնվում է Արեգակի և Լուսնի միջև։ Արեգակից լուսավորվող երկիրը հակառակ ուղղությամբ է նետում ստվերը։ Արդյունքում Լուսինը հայտնվում է ստվերում և տեղի է ունենում Լուսնի խավարում։

Понравилась статья? Поделиться с друзьями: