Հուլիսի 14-ին Ֆրանսիան կնշի Ազգային տոնը

Հուլիսի 14-ին Ֆրանսիան կնշի Ազգային տոնը։ Հենց այդ օրը հեղափոխական ցուցարարները գրավեցին Բաստիլի ամրոցը։

1789-1799 տեղի ունեցած հեղափոխության արդյունքում Ֆրանսիան դարձավ հանրապետություն (Révolution française)։

Հեղափոխականներն առաջնորդվել են «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսով։

Հեղափոխությունը սկսվեց Բաստիլի բանտի գրավմամբ։ Նշենք, որ ցուցարարների նախապես չէին ծրագրել գրավել Բաստիլի ամրոցը և ազատել այնտեղ գտնվող 7 կալանավորին։ Պարզապես դրանում զենք-զինամթերքի մեծ քանակություն կար, ինչն անհրաժեշտություն էր այդ օրերին։

Հեղափոխության արդյունքում շատ փոփոխություններ եղան, որոնցից, թերևս ամենակարևորն ու ճակատագրականը հին կարգերից հրաժարվելն ու նորին անցնելն էր։ Սակայն տեղի ունեցավ մի կարևոր փոփոխություն ևս, որի մասին միգուցե քչերն են տեղյակ։

Այսպես, փոփոխվեց 1793-ի օրացույցը։ Համաձայն դրա՝ տարվա 12 ամիսներից յուրաքանչյուրում 30 օր էր ներառված, իսկ հաշվից դուրս մնացած 5-6 օրերը ոչ մի ամսի չէին պատկանում։ Օրվա ժամերը 10-ն էին։ 1 ժամն ուներ 100 րոպե, 1 րոպեն՝ 100 վայրկյան։

Այս օրացույցը 1806-ին չեղարկել է Նապոլեոն Բոնապարտը՝ ամսվա օրերն ու օրվա ժամերը հաշվարկելով այնպես, ինչպես մեր օրերում։

Понравилась статья? Поделиться с друзьями: