Հուլիսի 12-ի աստղագուշակը․ ի՞նչ է սպասվում Ձեզ այսօր

2019-ի հուլիսի 12-ի աստղագուշակի համաձայն՝ այսօր պետք է շատ ուշադիր լինեք՝ ոչ մի մանրուք բաց չթողնելու համար։ Փորձե՛ք կենտրոնանալ գործի շուրջ, իսկ անձնական կյանքի մասին ավելի ուշ կմտածեք։

Մինչև հանձնարարված գործը սկսելը, պարզե՛ք ցանկացած մանրուք։ Հակառակ պարագայում Ձեր օրը կարող է փչանալ։

Խոյե՛ր, այսօրվա ծառայողական հանձնարարությունները ստեղծագործական մոտեցում չեն պահանջում։ Ձեր մտահաղացումները թողե՛ք այլ օրվա համար։

Ցուլերին աստղերը խորհուրդ չեն տալիս ղեկավարության հետ հարաբերություններ պարզել։ Փորձե՛ք ավելի մեղմ լինել։

Երկվորյակներն այսօր կիմանան հետագա աշխատանքի համար անհրաժեշտ տեղեկությունը։ Փորձե՛ք ճիշտ եզրակացությունների հանգել։

Խեցգետինները ստիպված կլինեն հարթել վիճելի պահերը, որպեսզի դրանք ավելի լուրջ վեճի չվերածվեն։

Առյուծնե՛ր, գործը սկսելուց առաջ պարզեք դրա մանրամասները։ Մանրուքները կարող են փչացնել Ձեր աշխատանքը։

Կույսերի համար օրը բարեհաջող կլինի ֆինանսական տեսանկյունից։

Կշեռքնե՛ր, եթե անգամ հանգամանքները թույլ չեն տալիս հանգստանալ, պետք է մի փոքր դադար վերցնեք։ Հակառակ պարագայում առողջական խնդիրներից չեք կարողանա խուսափել։

Կարիճնե՛ր, միանգամայն հնարավոր է, որ Ձեր ղեկավարին մոլորության մեջ են գցել, և նա Ձեր նկատմամբ է արտահայտում իր վրդովմունքը։

Աղեղնավորնե՛ր, շատ կարևոր է թուլանալ և սկսել հաճույք ստանալ նրանից, ինչ անում եք։

Այծեղջյուրների համար այսօր կարող է լինել վերջին ամիսների ամենավառ օրերից մեկը։

Ջրհոսները պետք է փորձեն կենտրոնանալ գործի շուրջ, անձնականի մասին հետո կարելի է մտածել։

Ձկնե՛ր, ժամանակն է մտածել աշխատանքում առաջընթացի մասին։

Понравилась статья? Поделиться с друзьями: