Հոգու և մարմնի ներդաշնակությունը՝ տանգո

Տանգոն հասարակական և պարահանդեսային պար է, որն իր մեջ ամփոփում է ստրուկների, ներգաղթյալների, աֆրիկյան և հնդկացիական մշակույթները։

Լատինաամերիկյան այս պարը ստեղծվել է Ռիո դե լա Պլատայում, Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում, ինչպես նաև Ուրուգվայի Մոնտևիդեո քաղաքում։ Տանգոյի անքակտելի մասն է կազմում երաժշտությունը, որը հայտնի է որպես տանգո երաժշտություն։ Ի դեպ, Արգենտինան և Ուրուգվայն այդպես էլ չեն կարողանում ընդանուր հայտարարի հանգել՝ ո՞ր երկիրն է պատկանում տանգոն ազգային պար անվանելու իրավունքը։ Սակայն շատ ուսումնասիրողներ հակված են այն մտքին, որ տանգոն սկիզբ է առել Արգենտինայում։

Տարիներ շարունակ տանգոն մի շարք հասարակական գործիչներ և հոգևորականներ չեն ընդունել՝ այն համարելով չափից դուրս անպատշաճ։

Պարն առաջին անգամ ներկայացվել է Փարիզում, 20-րդ դարասկզբին՝ արժանանալով հասարակության լայն շերտերի հիացմունքին։

2009-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն տանգոն համամարդկային մշակութային ժառանգություն է ճանաչել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!