Հոգեբանական խորամանկություններ, որոնք ձեզ ամեն օր պետք կգան. ինչպես երջանիկ լինել

Հոգեբանները պնդում են , որ մարդու ժեստերը , շարժումները պատմում են իր մասին, նույնիսկ մարդու դիմագծերը, մարնի տարբեր մասերի ձևն ու չափերը կարող են բնութագրել նրան, ուստի առաջին իսկ

հանդիպման ընթացքում մի հայացքը բավարար է մարդուն մի փոքր բացահատվելու համար  կամ նրա հետագա քայլերը կռահելու համար, եթե քիչ թե շատ տիրապետում ես հոգեբանական հնարքների , խորամանկությունների:

Եվ այսպես, երբ հայտնվել եք ընկերների կամ անծանոթների շրջապատում, շատ հեշտ է կռահել, թե ով է ձեզ համակրում կամ ով  է ցանկանում մտերմանալ ձեզ հետ, պարզվում է ՝ մարդիկ ծիծաղելիս նայում են այն մարդուն , ով իրենց դուր է գալիս: Երկրորդ հնարքը վերաբերում  կոնֆլիկտային իրավիճակներին. դիմացինի զայրույթի պահին մենք պետք է կարողանանք մեզ հանգիստ պահել,այդ դեպքում այն մարդը , ով այդ պահին բղավում է , անպայման կզջա իր պահվածքի համար:


Հաջորդ հնարքը մեզ կօգնի միշտ ուրախ լինել: Այսպես, եթե ուզում եք միշտ երջանիկ լինել , ժպտացեք. դեմքի արտահայտությունն առաջացնում է հենց նույն այդ զգացողությունը: Մյուս հնարքը մեզ թույլ կտա խուսափել դիմացինի քննադատություններից. պարզապես այդ մարդու կողքին, շատ մոտ նստեք, նրա ՝ քննադատելու ցանկությունը կմարի:

Понравилась статья? Поделиться с друзьями: