Հնգյակից ողջ մնացած միակ փոքրիկը մեծացել ու գեղեցկուհի է դարձել.լուսանկարներ

Երեք տարի առաջ մամուլի էջերը ավետիսով էին ողողված. Երևանում հնգյակ էր լույս աշխարհ եկել՝ չորս աղջիկ և մեկ տղա: Ծնողներն ուրախ ու շփոթված էին, չգիտեին, որ հնգյակ են ունենալու , նրանցից ոչ պակաս ուրախ էին նաև բոլորը:

Ծնողները շտապեցին անվանակոչել փոքրիկներին, նրանց անունները բոլորն անգիր գիտեին, հետևում էին , թե երբ են վերջապես հրապարակվելու փոքրիկների լուսանկարները:

Ծնունդն ընդունած բժիշկը հայտնեց , որ դեպքը բացառիկ է , սակայն իրենք դեռ շատ անելիքներ ունեն փոքրիկների անվտանգ կյանքի համար:

 

Հինգ բալիկներից, ցավոք, միայն ամենաուժեղին ՝ Ռոզիին հաջողվեց հաղթել պայքարում, Ռոզին մենակ չթողեց ծնողներին, դարձավ նրանց փարոսը,  դժվարին օրերի միակ հույսը: Ընտանիքը տուն գնաց համալրված ՝ փոքրիկ Ռոզիին իրենց գրկում: Հանրությունը չմոռացավ հինգ բալիկների ծննդյան օրը, Ռոզիին էլ չմոռացավ:

Հրեշտակի ծնողները պարբերաբար հրապարակում են նոր լուսանկարներ. Ռոզին օրեցոր գեղեցկանում է :

Վերջին լուսնակարում ընտանիքը տոնական տրամադրություն ունի, ծնողները աղջնակի համար հրաշք

տոնական տորթ ու փուչիկներ են պատրաստել, Ռոզին տոնական ճերմակ զգեստ է կրում, ձեռքին փուչիկ է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!