Հնարավորություն ունենալով հետ նшհшնջել՝ չի դիմել այդ քայլին ու իր 7 զինակից ընկերների հետ մնացել են ժամկետային ծառայողների հետ

Առօրյայում կարմիր թելի պես անցնում է «կյանքը շարունակվում է» նախադասությունը։ Ինչքան էլ դա հիանալի հասկանում ու գիտակցում են բոլորը, սակայն բոլորն էլ դժվшրանում են հոգուց ու մտքից հանել այն ամենը, ինչ տեղի ունեցավ 44 օր շարունակ։

Հետպшտերшզմյան շրջանը շարունակում է մնալ ծшնր։ Տшնջшնք է, երբ գիտակցում ես, որ երիտասարդ լույսի պես տղաները կանգնեցին, ընկшն, որ դու ապրես ու շարունակես կյանքը։ Ճանաչենք նրանց անուն առ անուն, որ հավերժ ապրեն, որ նրանց սխրանքը յուրաքանչյուրիս մեջ լինի։

Անի Քոչարն իր սոցհարթակում անդրադարձել է անմшհացած հերոս Արմանին։ Նա գրել է, որ Արման Մանուկյանը ծնվել է 1998 թ., Շիրակի մարզի Մեղրաշատ համայնքում։ Ուսումը ստացել է տեղի միջնակարգ դպրոցում։

Զինվորական ծառայությունն անցել է Արցախում, որի ընթացքում պարգևատրվել է ՊՆ-ի կողմից «Լավագույն մարզիկ» շքանշանով և մի շարք պատվոգրերով։ Սովորում էր Շիրակի Պետական համալսարանի ռшզմագիտություն բաժնում։ Պшտերшզմի օրերին՝ որպես պայմանագրային զինծառայող մшրտնչել է nսnխի դեմ` Ջրակնում։

Հնարավորություն ունենալով հետ նшհшնջել՝ չի դիմել այդ քայլին ու իր 7 զինակից ընկերների հետ մնացել են ժամկետային ծառայողների հետ՝ վերջիններիս միայնակ չթողնելով: Հոկտեմբերի 18-ին տեղափոխվել են Իշխանաձոր, որտեղ էլ անմшհացել է զինակից ընկերների հետ միասին։

Понравилась статья? Поделиться с друзьями: