«ՀՀ երրորդ նախագահը 24 ժամ «դրեց վրեն» ու պահանջեց գոնե մեկ նման փաստ հրապարակի Բադեն-Բադենի կազինոներից»․ Էդուարդ Շարմազանով

Երեկվա ԱԺ-ի ամոթալի իրավիճակին անդրադարձ է կատարել նաև Էդուարդ Շարմազանովը։ Նա գրառմամբ է հանդես եկել և նշել՝ կազինոների թեման շահարկելիս՝ մի ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը 1 օր էր հատկացրել, որպեսզի ապացույցներ ներկայացվեր՝ գոնե 1 հատ, մեկընդմիշտ լռել էին։

«ՀՀ 3-րդ նախագահը 24 ժամ «դրեց վրեն» ու պահանջեց գոնե 1 փաստ հրապարակի Բադեն-Բադենի կազինոներից»,- գրել է Շարմազանովը, այնուհետև շարունակել, որ կրկին սկսվել են նմանատիպ քննարկումները։

Փաշինյանը մեկընդմիշտ լռեց և այլևս չանդրադարձավ Բադեն-Բադենի խաղատներին վերաբերյալ հայտնի խոսակցությանը։ Շարմազանովը հայտնում է, որ այժմ այս մասին սկսել է խոսել Փաշինյանի «սրտի օլիգարխը»։

Այնուհետև դիմելով ՔՊ ողջ անձնակազմին՝ հայտնել է և հորդորել հիշել՝ Սարգսյանի ստորագրությունը 1992 թ․Շուշիի ազատագրման փաստաթղթի վրա է, իսկ ՔՊ-ի «առաջնորդինը»՝ նոյեմբերի իննի Շուշին և Հադրութը հանձնման կապիտուլյացիոն փաստաթղթի վրա։

Հավելել է, որ 171 մանդատ ունենանու դեպքում անգամ՝ նրանք պատմության մեջ մնալու են պարտության խորհրդանիշ- կապիտուլյանտներ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: