ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բ․ Թունյանը տնտեսական վիճակի մասին

Բ․ Թունյանը տնտեսական անկումներից խոսելով ասել է, որ կան պրոբլեմներ, բայց շուկայում փոխարժեքի կամ ավանդների կամ կապիտալի մասով անհանգստանալու կարիք գրեթե չկա։

Կային մտավախություններ, որ ավանդների հոսք կարող էր լինել, բայց էդպես չեղավ։ Ավանդներից մի տոկոս հանվել է, բայց դա թույլատրելիի սահմանին է։ Ֆին կամ տնտեսական խափանումներ էս պահին չկան։ Քարասուն միլիոն բյուջեի գերակատարում կա ու դա շատ հիանալի է, քանզի եթե կան տնտեսական խնդիրներ, հարկերից խուսափելը ակնառու է դառնում, բայց այս պայմաններում մեր հարկատուները հակառակը՝ որոշել են առավել պարտաճանանչ լինել։

Այսքան ավել ցուցանիշ ունենալ էս պայմաններում, սա գովելի է։ Իհարկե, բիզնեսը խնդիրներ ունի, բայց բիզնեսն չի գնացել ստվեր ու կարգապահ է դարձել։ Հասարակության մեջ խուճապի մասով, ամեն ինչ նորմալ է, որևէ տնտեսական կոլափսների վերաբերյալ՝ խոսք լինել չի կարող։

Բիզնեսի իմունիտետը հրաշալի է, որովհետև կա օպտիմիզմ, չկա պանիկա։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!