Հիշո՞ւմ եք անմահ հերոս Ազիզ Աղաջանյանին․ լույս աշխարհ է եկել նրա եղբայրը․ միայն տեսնեք փոքրիկ հրաշքին

Վերջին շրջանում այնքան սպասված և այնքան ուրախալի են դարձել հերոսների մայրերի կրկին մայրանալը։ Դրանք մեր սրտերև և տները այնպիսի մեծ ուրախությամբ են լցնում ասես՝ հենց մեր երջանկութունն է։

Հայտնում ենք, որ ևս մեկ անմահ հերոսի ընտանիքում է կրկին ժպիտ և երջանկություն մուտք գործել։ Շենգավիթ բժշկական կենտրոնից հայտնում են՝ լույս աշխարհ է եկել արցախյան քառասունչորսօրյա պшտերшզմում զnհված Ազիզ Աղաջանյանի եղբայրը։ Փոքրիկ հրաշքին շնորհել են Արեգ անունը։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ փոքրիկը ծնվել է զnհված եղբոր ծննդյան օրվանից չորս օր առաջ։ Ազիզի մայրը` Մելանյա Հարոյանը, պատմում է՝ Ազիզը երազանք ուներ՝ որդի ունենալ և նրան անվանակոչել Արեգ։

Եվ ահա Ազիզի երազանքը ծնողներն իրականացրեցին։ Արեգը ծնվել է 3,300 կգ. և 51սմ. հասակով: Նրանք այժմ տանն են։

Արեգը հերոս եղբոր տարեդարձին ընդառաջ ծնողներին մեծ նվեր է արել և լույս աշխարհ եկել՝ փարատելու նրանց անսահման մեծ վիշտը։ Բարով ես ծնվել, փոքրիկ Արեգ, ընտանիքիդ մեծ սեր և երջանկություն բեր։

Понравилась статья? Поделиться с друзьями: