«Հին օրերի երգը» ֆիլմի ամենազդեցիկ պահերից մեկը․ տեսանյութ

Այս տեսարանը դաջված է շատերիս հիշողության մեջ․․․ Հայաստան մայրիկի ինքնաբուխ կատարումից, աներկբա, շատերն են արտասվել։ «Հին օրերի երգը» պատմում է մի դիլետանտ թատերախմբի մասին, որոնք ինչպես երկրի մնացած մարդիկ կորուստներն են կռվի զգում իրենց մաշկի ու կյանքի վրա։

Ռեժիսորը Ալբեր Մկրտչյանն է, սցենարիտը ևս Ալբերտ Մկրտչյանն է։ Օպերատորը՝ Ռուդոլֆ Վատինյանն է, երկրորդ ռեժիսորը՝ Ներսես Հայկազյանն է, մոնտաժը Ստեփան Գաբրիելյանի։ Երաժշտությունը՝ Տիգրան Մանսուրյանի, հնչյունային ռեժիսոր՝ Յուրա Սայադյան, դեկորացիաները՝ Ռաֆայել Բաբայանի։

Ֆիլմի համար Ալբերտ Մկրտչյանը նախնական անուն մտածել է «լավ մարդիկ»։ Թղթի հայտնի տեսարանում Մ․ Մկրտչյանը իսկապես կերել է թուղթը։ Վերջալույս Միրիջանյանը երգի փոխարեն պետք է մեծ տեքս ասեր, սակայն միշտ Վերջալույսը դա չի հիշում ու Ալբերտը որոշում է, որ նա պիտի երգի։

Ու հատկանշական է, որ այս երգը ֆիլմի այցեքարտային տեսարաններից մեկն է դառնում ու նաև ամենաազդեցիկ տեսարաններից մեկը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!