«Հիմա մենք ամենաերջանիկն ենք…». Սիլվա Հակոբյանի ընտանիքում տոն է այսօր. լուսանկարներ

Երգչուհի Սիլվա Հակոբյանը գրեթե ամեն օր իր հետևորդներին ու համակիրներին ուրախացնում է նոր ու հետաքրքիր լուսանկարներով, երբեմն նաև ուղիղ եթերներ է ապահովում, երգում , հուսադրում իր հայրենակիցներին: Վերջին՝ այսօրվա հրապարակումը առանձնահատուկ էր :

«Հիմա մենք ամենաերջանիկն ենք..», հենց այդպես էլ  հայտարարել է Սիլվա Հակոբյանը, իսկ երջանկության պատճառը ոչ ավել , ոչ պակաս հրաշամանուկն է , կապուտաչյա Միլան, իսկ հրեշտակը հայտնվեց այս աշխարհում,  քանի որ ուղիղ երեթ տարի առաջ  հունիսի 10-ին Սիլվա Հակոբյանն ու իր ամուսինը որոշեցին ընտանիք կազմել:

Զույգը տոնում է այսօր ամուսնության 3-րդ տարին: 3 թիվը երգչուհին փիլիսոփայորեն կապել է իր փոքրիկ ընտանիքի անդամների հետ ՝ նշելով ՝ «Երկու էինք, դարձանք երեք»: Այնուհետև իր մաղթանք ուղղելով ամուսնուն՝ Սիլվան նշել է , որ այսօր իրենք ամենաերջանիկ զույգն են, քանի որ ունեն Միլա:

Երգչուհու ընտանիքը հայ հայտնիների ամենահամերաշխ ընտանիքներից մեկն է :

Հետևորդները մաղթանքների տարափ մաղեցին Սիլվայի ֆեյսբուքյան էջում:

Ցանկությունը մեկն է , որ Միլան մեծանա ծնողների ու հարազատների հետ շրջապատված՝ հաշտ ու համերաշխ ընտանիքում, խաղաղ հայրենիքում:

Понравилась статья? Поделиться с друзьями: