Հիանալի լուր․ Վրաստանից Հայաստան է բերվում 10 շնչառական սարք

Կորոնավիրուսյան արհավիրքը, որը պատել է ողջ աշխարհը՝ հասնելով մեր երկիր, չի թողնում իր ճիրանները։ Մի քանի օր է, ինչ հիվանդանոցային տեղերը սպառվել են ու բազում խնդիրներ են ի հայտ եկել։ Վրաստանում բնակվող հայերն ամեն ինչ անում են՝ մեր բեռը թեթևացնելու համար։

Պավել Օգանեզովի նախաձեռնությումբ՝ նա իր օտարերկրացի ընկերոջ հետ տասը «MS-500» տեսակի շնչառական սարք է գնել և ուղարկել Հայաստան։ Քանզի սահմանը փակ է, սարքերի տեղափոխությամբ զբաղվել է Վրաստանում հայաստանյան դեսպանությունը։ Կենսական բեռն արդեն ճանապարհին է։

Վրաստանում բնակվող հայերը նաև այլկերպ են օգնում Հայաստանին։ Օգանեզովի նախաձեռնությամբ սկսվել է «Մեկ դիմակ, մեկ կյանք» դրամահավաքը, որից ստացված հասույթով դիմակներ կուղարկվեն հայաստանյան անապահով խավի ընտանիքներին, որոնք դիմակների՝ պարտադիր կրման պարտադրանքի պատճառով վստահաբար խնդիրների են բախվում։

Այդկերպ կթեթևացվի նրանց՝ առանց այդ էլ ընտանիք պահելու ծանր բեռը։

Понравилась статья? Поделиться с друзьями: