ՀԷՑ-ը կտուգանվի․ կեղծվել են ցուցմունքներ

ՀՀ Հ․Ծ․ հանձնաժողովը տուգանելու է Հայաստանի էլեկտրական ցանց ընկերությանը։ Պարզվում է եղել են խախտումներ,որոնք առաջինը նկատել են ու  զգուշացրել են սպառողները։ Աշտարակ,Աբովյան և Արարատ էլեկտրական ցանցերի բաժանորդները հասկացել են,որ ամսեկան գումարը ավելացել է,բայց իրենք ավելի շատ հոսանք չեն օգտագործել։

Բողոքները ուղարկվել է հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովին,որտեղ կատարված ուսումնասիրությունները ապացուցել են, որ էլեկտրական ցանցերը սխալներ են թույլ տվել։ ՀԷՑ-ը կարող է տուգանվել մոտ 10-ը միլիոն դրամի չափով։ Բաժանորդների համար սա կարևոր է,որովհետև ստացվում է մարդիկ վճարել են ավել քան ծախսել են։ ՀԷՑ-ը նաև պետք է պարզի իր կազմակերպության մեջ աշխատող մեղավորներին։

Վերջին շրջանում ՀԷՑ- նաև շատ բողոքներ է ստացել անջատումների վեաբերյալ։ Թաղամասեր կան,որտեղ հոսանքը գրեթե ամեն օր անջատվում է և հատկապես կարանտինային օրերում,երբ մարդկանց մեծ մասը տանից է աշխատում,սա լուրջ անհարմարություն է ստեղծում։

Բաժանորդները ասում են,որ իրենց բողոքներին նույնիսկ ՀԷՑ-ը չի պատասխանում,և երբ զանգում ես ասում են նամակ գրեք,երբ գրում ես,ասում են՝զանգեք։ Վճարող քաղաքացիները դժգոհ են նման վերաբերմունքից։

Понравилась статья? Поделиться с друзьями: