Հերքու՞մ է արդյոք ամուսնալուծության մասին լուրերը Լուիզա Ներսիսյանը

Դերասանուհի , հաղորդավարուհի, գեղեցկուհի Լուիզա Ներսիսյանը հեռուստաէկրաններին է եղել դեռևս <<Պահմտոցի>> հաղորդման շրջանակներում՝ կարմրահեր, կրակոտ աղջնակին բոլորն են հիշում:

Նրա ու դերասան Հրանտ Թոխատյանի ամուսնությունից հետո Լուիզա Ներսիսյանն ավելի հաճախ էր հայտնվում հանրության ուշադրության կենտրոնում: Արտաքին փոփոխությունների պատճառով դերասանուհին հայտնվեց պլաստիկ վիրահատության դիմած աստղերի շարքում:

Նա այսօր տարբերվում է Պահմտոցիի Լուիզայից, շատերը կարոտում են նախկին կրակոտ աղջկան, թեպետ կրակը նրա մեջ չի մարել: Վերջերս համացանցում հայտնվեց «Tete A Tete»  հաղորդման անոնսը, որի ընթացքում հաղորդման հյուրը ՝ դերասանուհի Լուիզա Ներսիսյանը հայտնում է իր և Հրանտ Թոխատյանի ժամանակավոր բաժանման մասին, սակայն հաղորդման ամբողջական տարբերակում պարզ է դառնում, որ Լուիզան նկատի ուներ գործուղումներով պայմանավորված ժամանակավոր բաժանումը:

Հարցազրույցի ընթացքում նա հայտնում է այն մասին, թե որքան ուրախ է կայացած և ուժեղ ամուսին ունենալու համար և որ ինքն հպարտ  է , քանի որ Հրանտ Թոխատյանը , լինելով ուժեղ անհատականություն , ընտրել է ուժեղ կնոջ՝ հանձին իրեն:

Понравилась статья? Поделиться с друзьями: