Հերոս Ռոբերտ Աբաջյանի պապի անունից ելույթ ունեցողն իրականում հերոսի պապը չէր. տեսանյութ

Ոսկեհեր, արևի ծնունդ Ռոբերտ Աբաջյանն իսկական հերոս է , քառօրյա պատերազմում անմահացած հայազգի կորյուն: Աբաջյանն էլ իր ընկերների պես անմահության ճամփեն բռնեց. Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս ընկավ՝ ծանր վերք թողնելով ոչ միայն մոր, հոր,հարազատների ու ընկերների, այլև ողջ ազգի սրտում:

Մայրն ամեն անգամ արցունքների միջից ցավը խեղդելով ասում է , թե հպարտ է , որ հերոս որդի ունի, հետո Ռոբերտի կարոտից հոգնած աչքերը հառում է հեռուն՝ աչքը որդու ճամփին:

Հեղափոխության օրերին ելույթ ունեցողների թվում էր նաև մի մարդ, ով իր ելույթի ընթացում հանդես եկավ որպես հերոսի պապիկ:

Նա ներկաներին պատմեց հերոսի մասնակցությամբ մի դրվագ, որն իրականությանը չէր համապատասխանում:

Հերոսի իրական պապն իր խոսքում նշում է, որ չի կարողացել տեսանյութը դիտել մինչև վերջ , նույնիսկ ելույթ ունեցողի դեմքը չի տեսել և չգիտի, թե ով է հեղինակը, քանի որ եղելությունը շինծու էր : Շատ տգեղ է, երբ մարդիկ օգտվում են առիթից ու հերոսի անունն իրենց նպատակներին ծառայեցնում:

📌 Ռոբերտ Աբաջյանի կեղծ ու իրական պապիկը…

📌 Արցախյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ ու իրական պապիկը…

Опубликовано Ուղեղի մարզում Пятница, 22 мая 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: