«Հերիք եղավ, բոլ եղավ…» ինչո՞ւ են վիճում Հայկ Մարությանն ու Թեհմինա Վարդանյանը

Ավագանու այսօրվա նիստի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ քաղաքապետի և Թեհմինա Վարդանյանի միջև: Մինչ Թ. Վարդանյանը մոտենում էր խոսափողին, Հ. Մարությանը հորդորում է նրան դիմակ դնել:

Մոտենալով խոսափողին՝ Թ. Վարդանյանը հայտնում է, որ ինքը չի կարողանում խոսել դիմակով: Քաղաքապետը դարձյալ պնդում է, որ նա հարգի օրենքը և դիմակ դնի:

Հիմնավորելով խոսքը՝ քաղաքապետը նշել է, որ այնտեղ ներկա են մարդիկ, որոնց դիմակները բավականին խոցելի են և այդքան էլ լավ չեն պաշտպանում վիրուսից, իսկ եթե պարզվի, որ Թ. Վարդանյանը դրական ու ասիմպտոմ վարակակիր է, ո՞վ է դրա համար պատասխան տալու:

Թ. Վարդանյանը, հակադարձելով քաղաքապետի խոսքերին, ասում էր, որ իրեն փորձում են լռեցնել, լարվածություն մտցնել, որ նա չկարողանա ավարտին հասցնել իր խոսքը:

Տեսնելով, որ Թ. Վարդանյանը շարունակում է համառել և չի դնում դիմակ, քաղաքապետը պահանջեց, որ անջատեն նրա խոսափողը, քանի որ նա ավագանու անդամ է և պարտավոր է օրինակ ծառայել հանրությանը, իսկ օրենքի խախտման դեպքերը համապատասխան արձագանք պետք է ստանան:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!