Հերթական թուքումուրի ժայթքումն ընդդեմ «անտարբեր» հայ ժողովրդի, սուրճ է խմում ու սուրճը բկին չի կանգնում` խեղդում․․․

Հայտնի լրագրող Լիզա Ճաղարյանը դիպուկ գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է մի երևույթի, որն անտեղի և անհարկի հաճախ է շահարկվում։

Ճաղարյանը նշում է՝ հասարակության մի հատված կա, որ անհարկի մեղադրում է այն մյուս հատավածին, ով օրինակ՝ ֆուտբոլ է դիտում և «չի մտածում հայրենիքի ճակատագրի մասին»։ Լրագրողը հավելում է, որ ինչ անի անհատը, որ պարզ լինի հայրենիքի մասին իր մտածմունքները։

Լիզա Ճաղարյանը մասնավորապես գրել է․«Ժամանակ առ ժամանակ աչքովս է ընկնում հերթական թուքումուրի ժայթքումն ընդդեմ «անտարբեր» հայ ժողովրդի, որը նստած ֆուտբոլ է նայում կամ սուրճ է խմում`օրինակ (ու սուրճը բկին չի կանգնում`խեղդում), երբ այդ նույն ժամանակ ադրբեջանցիներն Արցախում կրկին տարածք են գրավել։

Այսինքն, որ դուք ասում եք` վաաաաաայ, Արցախում էլի տարածք գրավեցին, ադրբեջանցիք նահանջո՞ւմ են։

Իսկ ձեր մտքով հեչ չի անցնո՞ւմ, որ մարդիկ լռում են նաև ԱՆԶՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ։ Դուք ձեզ զորե՞ղ եք զգում, դուք ելքը տեսնո՞ւմ եք։ Դե բա մեզ էլ ասեք, գուցե միանա՞նք։ Ամոթից էլի՛։ Թե չէ մենք ո՞վ ենք, որ Արցախի մասին մտածենք»։

Понравилась статья? Поделиться с друзьями: