Հերթական անգամ՝ պարետն առանց դիմակի. Սոնա Սիմոնյանը հրապարակել է նոր լուսանկարներ

Սոնա Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է պարետ Տիգրան Ավինյանի ՝ առանց դիմակի , նոր լուսանկարները. պարետը երևանյան բացօթյա բար-սրճարաններից մեկում իր երեկոն է անց կացնում:

Սոնան նշում է , որ ինքը ուղիղ երկու օր երկմտում էր լուսանկարները հանրայնացնել, թե ոչ, սակայն  հետո նրան հանգիստ չեն տալիս անարդարության  զգացումն ու մասնագիտական ինստինկտը  , և ահա լուսանկարները հրապարակված են:

Սոնա Սիմոնյանը նշում է ,որ,  անշուշտ, պարետն էլ հանգստի կարիք ունի և ինքը փորձում է մարդկայնորեն  հասկանալ նրան, բայց միևնույն ժամանակ գիտակցում է, որ  նա, ստանձնելով իր պաշտոնը , պետք է մոռանա իր Ես-ի մասին, հատկապես , երբ որոշումներ կայացնողը հենց ինքը՝ պարետն է , և եթե Ավինյանը որևէ բան է պարտադրում  ,առաջինն ինքը  պետք է դա սրբորեն կատարի և օրինակ ծառայի :

Սոնան կարծում է , որ պարետը չի հարգում իր իսկ կողմից ընդունած որոշումները, ուրմեն չի հարգում ինքն իրեն: Սիմոնյանը նշում է , որ ինքը չի ցանկանում բացել այլ մանրամասներ,սակայն վերջում նա կոչ է անում հետևել խոսքերին, հարգել , որպեսզի հարգանքի ակնկալիք ունենալ:

-Դիմակ կրե՛ք, ախտահանե՛ք ու ախտահանվե՛ք,-եզրափակում է Սոնա Սիմոնյանը:

Նախապես ցանկանում եմ տեղեկացնել` չնայած ես ունեմ իմ կարծիքն ու մոտեցումները covid19-ի եւ դրա դեմ պայքարի վերաբերյալ` …

Опубликовано Соной Симонян Понедельник, 8 июня 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: