Հետծննդաբերական դեպրեսիա․․․ անսպասելի տխրություն, անազատություն, վախ, պատասխանատվություն ահռելի և անկառավարելի․․․

Արուսիկ Տիգրանյանը մեկ ամիս էլ չկա, որ մայր է դարձել։ Նա դժվար ծննդաբերություն է ունեցել, ինչի վերաբերյալ մեկ անգամ արդեն խոսել է։

Բայց ամեն բան ետևում է և լրագրողն այժմ վայելում  է մայր լինելու բերկրանքը։ Ինչ խոսք, մայր լինելը լի է դժվարություններով և փորձություններով։ Եվ ահա Արուսն առաջին անգամ ծննդատնից հետո դստեր՝ Արփիի հետ համատեղ առաջին լուսանկարն  է հրապարկել։

Իսկ լուսանկարին կից նա գրել է․ «Հաստատ բոլոր մամաները և ապագա մամաները լսած կլինեն հետծննդաբերական դեպրեսիայի մասին, որը իրականում շատ ավելի լուրջ դիագնոզ ա, քան պատկերացնում ենք և ախտորոշել կարելի ա ծննդաբերությունից 2 շաբաթ հետո միայն:

Իսկ էդ 2 շաբաթների ընթացքում շատ մամաներ (իմ ճանաչած բոլոր մամաները) ունենում են ուրիշ, էլի ծանր ապրումներ, (անսպասելի տխրության, անորոշության անազատության, վախի, պատասխանատվության ահռելի և անկառավարելի չափաբաժնի, անդառնալիության զգացողություններ), որոնք շատ ուղիղ կապված են հորմոնալ փոփոխությունների հետ և իրականում կարող են չլինել դեպրեսիա: Դրան անվանում են baby blues (հայերեն տարբերակը չգիտեմ, եթե գիտեք, գրեք քոմենթներում):

Իմ փորձից և կարդացածից առանձնացրել եմ մի քանի խորհուրդներ, որոնք գուցե օգտակար լինեն հաղթահարելու էդ շրջանը»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!