Հեռացրեք ձեր կոռումպացված հոգին ու կեղտոտ ձեռները Հայոց Եկեղեցուց Լևոն Շիրինյան

Քաղաքագետ և քաղաքական վերուծություններով հանդես եկող Լևոն Շիրինյանը հերթական գրառմումն  է կատարել, որտեղ անդրադարձել է հայ եկեղեցուն։

Շիրինյանը մասնավորապես գրել է․ «Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու այսօրվա վիճակը, որն արդյունք է կոնկրետ հանգամանքների` ռուսական КГБ-ի տիրապետության ու բացարձակ վերահսկողության, գողապետության պարագլուխների մաֆիոզ ու անբարո վարքի,

հոգևոր դասի մի ստվար զանգվածի այլասերվածության, որևէ տգետի, կիսագրագետ աթեիստի, էլ չասած անբովանդակ հասարակագետի իրավունք չի տալիս շարունակել Հայոց Եկեղեցու դեմ, որի ազգանվեր ու հոգևոր դերակատարությունը հայ ժողովրդի հազարամյակների պատմական կյանքում անուրանալի է։ Իսկ հայ մշակույթի և քաղաքակրթության համաշխարհային նվաճումների առումով անմեկնելի։ Մի օր Լուսավորչի գահը նորից կվերադառնա իր արժանավոր ծառային։

Զերծ ռուսական գաղտնի ծառայությունների ապականող ազդեցությունից։ Եվ հեռու չէ այդ լուսավոր օրը։ Ուստի, հեռացրեք ձեր կոռումպացված հոգին ու կեղտոտ ձեռները Հայոց Եկեղեցուց։

Սեփական հոգու աղքատությունն ու ապականված մարմնի թուլությունը մի որոնեք Ազգային և հոգևոր հաստատության մեջ»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!