Հենց մտնում եք մեկի հաշիվ, ավտոմատ ընկերության հայտ եք ուղարկում․․․ Սամվել Մարտիրոսյանը հանրությանը զգոնության կոչ է անում

Սամվել Մարտիրոսյան անուն ազգանունը կապված է համկարգչային ծրագրային, ՏՏ ոլորտի հետ։

Սամվել Մարտիրոսյանը լինելով առաջատար մասնագետներից մեկը՝ հաճախ է ոլորտի վերաբերյալ իր առաջարկություններով, խորհուրդներով հանդես գալիս, ինչպես նաև կիսվում կարևոր և անհրաժեշտ տեղեկություններով։

Այս անգամ նա մի գրառում  է կատարել, որտեղ անդրադարձել է ֆեյսբուքում առկա խնդիրներին և նշել, որ տեղեկացված լինեն, զգոն և ուշադիր ինչ կշտկվեն տվյալ խնդիրները։  Ինչպես միշտ՝ նրա գրառումները համեմված են հումորով։

Սամվել Մարտիրոսյանը մասնավորապես գրել է․ «Հայրենակիցներ, Ֆեյսբուքը ժամանակավորապես վերածվել է Օդնոկլասնիկի։ Հենց մտնում եք մեկի հաշիվ, ավտոմատ ընկերության հայտ եք ուղարկում։ Դա մենակ մեր մոտ չէ։

Աշխրհքի էրեսին է։ Ինչ-որ ներքին տեխնիկական խնդիր է։ Միակ բանը որ կարող եք անել, մի մտեք ձեր մարդու սիրածի պրոֆիլ, քանի որ հիմա կջոգի, որ ջոգել եք։ Մինչև կարգավորվի»։

Понравилась статья? Поделиться с друзьями: