Հարսնացուն քրոջը թույլ տվեց հարսանիքին ներկայանալ ինչ հագուստով ցանկանա․ վերջինը որոշեց տարբերվել

Հարսանիքը պետք է ուրախ անցնի, այնպես, որ միշտ հիշվի։ Օրինակ՝ Դիանա Ադամսը՝ ԱՄՆ Նեբրասկա նահանգից, հաստատ կհիշի իր պսակադրությունը։ Եվ «մեղավորը» ոչ թե նա ինքն է, այլ քույրը՝ Քրիստինա Միդորը։

Դիանան Քրիստինային խնդրել է իր հարսնաքույրը դառնալ։ Վերջինը համաձայնել է։ Բայց հարց է ծագել՝ ի՞նչ հագուստ կրել։ Հարսանիքից մեկ ամիս առաջ Քրիստինան գեղեցիկ զգեստ է գնել, բայց աղջիկը գիրացել է և այն չի կարողացել հագնել։

Քույրերը երկար են հագուստ ընտրել։ Ի վերջո, երկուսն էլ հոգնել են դրանից։ Այդ ժամանակ ապագա հարսանցուն ասել է, որ հարսանքույրը կարող է կրել «ինչ պատահի»՝ անգամ դինոզավրի հագուստ։ Ասվեց և արվեց։

Քրիստինան իսկապես դինոզավրի հագուստ գնեց։ Ի դեպ, արտասովոր հագուստի մասին հարսնացուից և փեսացուից բացի ոչ ոք չգիտեր։ Այդ պատճառով կարելի է պատկերացնել հյուրերի զարմանքը։

Դիանան վստահ է, որ իր բարեկամուհին ոչ թե փչացրել, այլ զվարճալի հագուստով զարդարել է իր հարսանիքը։

«Իմ քույրը հիասքանչ է։ Այդ հագուստով նա շատ փող և նյարդեր խնայեց։ Բացի այդ, նա զվարճացրել ինձ և հյուրերին»,-ասել է հարսնացուն։

Понравилась статья? Поделиться с друзьями: