Հարգարժան վարդապետներ, սրբազաններ, ասեք ճշմարտությունը… ես ձեր կողքին եմ, տո ես հեչ, Քրիստnսն ա ձեր հետ լինելու, եթե չվախենաք…

Արթուր Դանիելյանը սոցիալական իր հարթակում շարունակում է ներկայացնել քաղաքական իր վերլուծությունները և այս անգամ գրել է․ «Ընդդիմությունն ուրախ-ուրախ տարածում է այն փաստը, որ Փաշինյանի վարկանիշը ընդամենը 14 տոկոս է, մի տեսակ անտեսելով այն փաստը, որ երկու տարի առաջ իր վարկանիշը դրանից երկու անգամ ցածր էր, իսկ հիմա աճել հասել է 14%-ի ու շարունակում է աճել:

Սա անտեսվում է քանի որ բոլորը հասկանում են, թե ում շնորհիվ ա այդ «հրաշքը» տեղի ունեցել: Քանի դեռ հայկական քաղաքական դաշտում որոշում կայացնողները դրսից են, այդ վարկանիշները որևէ դեր չեն խաղալու:

Օրինակ` եկեղեցին իրոք կկարողանա ինչ-որ բան փոխել ոչ թե յուր (շատ խաբուսիկ) վարկանիշի շնորհիվ, այլ եթե ասի վերոգրյալ պարզ ճմարտությունը և բնական է դրա համար դաժանաբար հալածվի «դրսի» կողմից:

Իմիջայլոց հենց հալածվելու միտումն էր ողջունում Հիսnւսը քրիստոնյшների մեջ լեռան քարոզի ժամանակ… Մի վախեցեք, հարգարժան տիայրք, վարդապետներ, սրբազաններ… ասեք ճշմարտությունը և կփրկվեք, մեզ էլ ձեզ հետ (ինչպես արել եք հազար տարի առաջ):

Ես ձեր կողքին եմ: Տո ես հեչ, Քրիստnսն ա ձեր հետ… լինելու… եթե չվախենաք…»։

Понравилась статья? Поделиться с друзьями: