«Հատկապես անհանգստացնող են վերջին օրերի դեպքերը». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է այսօր մեծ թվով արձանագրած դեպքերին։ Նախարարի խոսքով՝ վերլուծել են վերջին 1շաբաթում ծավալված դեպքերը՝ արձանագրելով՝ ունեն աճի կայուն տեմպ, որն օրական 3-4 տոկոս է։ Բուժման մեջ նույն թվաքանակով մարդ կա՝ 700-800հոգի։

Թորոսյանի խոսքով՝ դա նշանակում է՝ բոլորս պետք է ավելի շատ ջանքեր գործադրենք աճի տեմպի թուլացման ուղղությամբ, «իրավունք չունենք» զգոնություն կորցնել և թուլանալ։

Նրա խոսքով՝ հատկապես անհանգստացնող են վերջին օրերի դեպքերը՝ բշժշկական աշխատողների շրջանում ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում։ Այս ֆոնին բազմապատիկ անգամներ կարևորվում է բուժաշխատողների կողմից պաշտպանական միջոցների օգտագործումը, քանզի մեծագույն մասնագիտության աշխատակիցները պետք է պաշտպանեն իրեցն՝ վարակի աղբյուր չհանդիսանալու համար և իրենց անչափ կարևորագույն առաքելությունը՝ բուժօգնությունը կատարելու համար։

Իրապես, անչափ կարևոր է այս ծանր շրջանում հավաքական բռունցքի պես գործել՝ պայքար մղելով կորոնավիրուսյան արհավիրքի դեմ։ Բոլորիս պայքարն իր ուրույն տեղն ունի ու անհրաժեշտ է հետևել ցուցումներին՝ կորոնավիրության արհավիրքը հաղթահարելու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: