Հավի մսով պատրաստված նրբահամ կոտլետներ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հավի մսով պատրաստված նրբահամ կոտլետներ։ Դրանցով դուք կնվաճեք բոլորի սիրտը։

Բաղադրիչներ (6 չափաբաժնի համար)՝

6 հավի կրծքամիս՝ առանց կաշվի և ոսկորների,

1 հավկիթ,

աղ, պղպեղ,

սպիտակ գլուխ սոխ,

արևածաղկի բուսական յուղ։

Այս բաղադրատոմսում կարևորը հավի կրծքամիսը ճիշտ նախապատրաստելն է։ Այն պետք է լվանալ, մաքրել, չորացնել, իսկ հետո փոքրիկ մասերի բաժանել։ Հետո այն տեղադրել տարայում, աղ և պղպղեղ հավելել։ Խառնել։

Մսին ավելացնել նաև մանր կտրատված սոխն ու խառնել։ Հավելել նաև հավկիթ․ կրկին խառնել։

Ստացված զանգվածից փոքրիկ կոտլետներ պատրաստել։ Ձևավորելիս միսը հարկավոր է ամուր սեղմել, որպեսզի եփվելիս չառանձնանա։

Տապական դնել ուժեղ կրակին և լավ տաքացնել։ Կոտլետները տապակել երկու կողմից՝ մինչև թույլ կարմիր կդառնան։

Բարձրացնել կրակը և տապակել մինչև պատրաստ լինելը։

Պատրաստի կոտլետները դնել անձեռոցիկին՝ ավելորդ յուղից ազատվելու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: