Հավես վիդիո էի մտածել, էն էլ․․․ խնդրեմ՝ տեսեք․․․ Հասմիկ Խոջյանը ցույց է տվել իր նոր շքեղ ավտոմեքենան

Դերասանուհի Հասմիկ Խոջյանն այս օրերին սապսում է իր առաջնեկի լույս աշխարհ գալուն։ Դերասանուհին մեծ անհամբերությամբ է սպասում փոքրիկի հետ հանդիպմանը։

Նա ամեն բան արդեն պատրաստել է և ինչպես ինքն է նշում՝ կազմ պատրաստ սպասում է փոքրիկի լույս աշխարհ գալուն։ Հասմիկը հղիության ողջ ընթացքում աշխատանքային  ակտիվությունը չի պասիվացրել։

Նա ամենօրյա գրաֆիկով հետևորդներին ցույց  է տալիս իր առօրյան, աշխատանքային գործընթացը, ինչպես պատրաստվում երեխայի լույս աշխարհ գալուն և այն ամենը, ինչը կատարվում է իր հետ։ Օրերս էլ հայտնել էր, որ նոր մեքենա է ձեռք բերել և խոստացել այն ցույց տալ հետևորդներին։

Եվ ահա դերասանուհին երեկ հայտնում է, որ մտածում էր գեղեցիկ հոլովակով այն ցույց տալ, սակայն ինչպես հետևորդները, այնպես էլ ինքը այդքան չի համբերի և ուղղակի ցույց է տվել գեղեցիկ, շքեղ նոր ավտոմեքենան։

Շնորհավորում ենք դերասանուհուն և լավագույնը մաղթում։ Իսկ ստորև բերված տեսանոյւթում կարող եք դիտել այս մասին դերասանուհու հրապարակումը։

Понравилась статья? Поделиться с друзьями: