Հավատում եմ, որ քո հայտնության հետ աշխարհը մի քիչ ավելի լավն ու բարին կլինի․ Ծնվել է Արթուր Ջանիկբեկյանի չորրորդ որդին

Արթուր Ջանիկբեկյանը չորրորդ անգամ հայր է դարձել։ Ծնվել է  որդի՝ Արեգը։ Արթուրի կինը գցել է նրա լուսանկարը Հայաստանի դրոշով ու գրել, որ հույս ունի Արեգը իր հետ խաղաղություն կբերի։ Էլինան նաև կիրառել է #ոչկռվին հեշտեգը։ Արթուր Ջանիկբեկյանը մեդիամագնատ է։

Ծնվել է 1976ի փետրվարի 29ին։  Ավարտել է Ֆիզմաթեմատիկական դպրոց։ Կիբեռնետիկայի ֆակուլտետում է սովորել։  1993ին եղել է Շարմում ադմինստրատոր։ 1994ին հիմնադրել է ՈՒՀԱ-ի թիմը իր ընկերներ հետ։ 2000ին «ռուսական ռադիո»-ի պրոդյուսերն է եղել։ 2003ին հիմնադրել է comedy club-ը։ Միանգամից քոմեդին դարձել է իսկական բում ռուսական եթերում։

GQ ամսագիրը նրան տարվա մարդ է ճանաչել։ Հետո դարձել է նույն ամսագրի շրջանակներում տարվա պրոդյուսեր։ Գնալով ընդլայնել է իր հնարավորությունները։ 2018ին դարձել է տարվա լավագույն մենեջեր։

Արժանացել է ՏԵՖԻ մրցանակի։ Արթուրը նաև ֆիլմերի պրոդյուսինգով է զբաղվում։ Նաև սերիալներ է թողարկում վարկանշային։ «Տնային կալանք» սերիալը իսկական բում էր ТНТ-ի եթերում։

Понравилась статья? Поделиться с друзьями: