<<Այլևս հնարավոր չէ այսպես ապրել>>. Հասմիկ Կարապետյան. Լուսանկարներ

Էստրադային հայտնի երգչուհի Հասմիկ Կարապետյանը բավականին երկար ժամանակ է՝ հանդիսատեսին ստեղծագործություններ ու կատարումներ չի նվիրում: Նրա հանդիսատեսը կարոտում է սիրելի երգչուհուն, Հասմիկի բացակայությունը հայ էստրադայում զգալի է , նկատելի:

Հասմիկը դրական , կենսուրախ, լավատես, բարի ու անկեղծ կերպար է ստեղծել իր ստեղծագործական տարիների ընթացքում, նրա երգերը միշտ իր մասին են պատմել, իր ապրումների, բաժանումների:

Այդ երգերը իր և իր հանդիսատեսի լուռ երկխոսությունն են եղել:

Հասմիկ Կարապետյանի օրերը հիմա իր երկու բալիկներով են լցված, մայրությունը նրան առավել քնքուշ և ուշադիր է դարձրել:

Երգչուհին «Ժողովուրդ» օրաթերթի հետ հարցազրույցում նշել է , որ այս օրերը դժվար են երեխաների համար, ապա ավելացնում է , որ մի կողմից վախն է համակում , մյուս կողմից երեխային անընդհատ տանը պահելու անհնարինությունը:

Հասմիկը հատկապես մտահոգ է երեխաների ընդհատված կրթության համար: Երգչուհին չնայած իր մտորումներին՝ չի կորցնում հույսը , որ լավ ու անհոգ օրերը նորից վերադառնալու են , թեպետ այս պահին իրավիճակը կարող է անորոշ թվալ և իրեն՝ որպես մոր, մտահոգության տեղիք տալ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!