Հանրապետությունում ինչքան տիղմ կա՝ կույս դարձած կոռուպցիոններ, ճչան հայրենասերներ, բոլորը դուրս են ելել

Լ․ Շիրինյան․ անթույլատրելի է, ոճիր է չկայացած քաղաքական կուսակցություններով ստեղծել խորհրդարան։ Հիմա ունենք էն ինչ ունենք։ Հանրապետությունում ինչքան տիղմ կա՝ կույս դարձած կոռուպցիոններ, ճչան հայրենասերներ, բոլորը դուրս են ելել։ Մենք հեղափոխության իդեաների կրողներ ենք, անկախ ամենից։ Տեսեք, Թուրքիան ուներ գողապետություն՝ լուտոկրատիա, Թուրքիան էդ խորքի պետություն էր և պետություն է։

Մեր երրորդ հանրապետությունում էլ էդպիսին էին ու դրանք իրենց «խունդաներով» նորից լյուտոկրատիան են ուզում վերականգնել։ Վազգեն Մանուկյանն ու իրենց +16ը անկայունությունն են հովանավորում, ինչին որ ձգտում է նաև Ալիևը։ Գողապետությունը ախտի է վերածել ֆեյսբուկը։

Ամեոբաներին են գցել առաջին պլան։ Հետո հիշեք, էս «խունդայի» ստեղծման փորձ է արվում։ Էսօր նախագահը պիտի ընկալի, որ ժողովուրդը կամքը ցույց է տալու ու պարտադրեց վարչապետին վերացնել թավիշն։

Հիմա ձգձգում է ստորագրելը, իմ կարծիքով երաշխավորություններ է ուզում։ Բայց նա պիտի հիշի, որ պատասխանատվությունը իր վրա է լինելու։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!