Հանվում է տեղաշարժման սահմանափակումը, բայց տրանսպորտը չի աշխատի․ նոր որոշում

Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանի խոսքով՝ մայիսի 4-ից կհանվի ազատ տեղաշարժի սահմանափակումը, ինչը ենթադրում է տեղաշարժման թերթիկի անհրաժեշտության բացակայությունը։ Սակայն հանրային տրանսպորտը չի աշխատելու՝ անվտանգության նկատառումներով, քանզի դա ամենամեծ ռիսկն է պարունակում հիմա։

Կհանվեն գրեթե բոլոր սահմանափակումները, փակ կմնան առևտրային ու զվարճային կենտրոնները։ Կգործեն հանրախանութների ու մոլերի մեջ գտնվող սննդային խանութներն ու դեղատները։ Կգործեն բացօթյա տարածք ունեցող սննդի օբյեկտները, փակ տարածքներում սպասարկել չի թույլատրվի։

Սպորտօբյեկտները թույլատրելի կլինեն միայն պրոֆմարզիկների համար։ Լվացվան, քիմմաքրման, գեղեցկության սրահների աշխատանքները նույնպես կթույլատրվեն։

Բացվելու են հիմնականում բոլոր ոլորտները, բայց բոլորի աշխատանքները կանոնակարգվելու են հատուկ կանոններով՝ զետեղված ուղեցույցներում։ Տեսչական մարմիններն խստորեն ստուգելու են թույլատրվածների աշխատանքն ու սանիտարահիգիենիկ կանոնների պահպանությունը։

Կան որոշակի ռիսկեր, որոնցից պետք է խուսափել՝ կարևորելով անհատական, սոց և բիզնես պատասխանատվությունը՝ վարակի տարածման ռիսկը նվազեցնելու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!