Հանուն ինչի՞ կանայք կարող են ժամադրվել տղամարդու հետ՝ առանց նրա նկատմամբ որևէ զգացմունքի

Համեղ ուտել սիրում են շատերը։ Դրա համար շատ կանայք և աղջիկներ պատրաստ են անգամ ժամադրության գնալ՝ առանց տղամարդու նկատմամբ որևէ զգացմունքի։ Ամեն դեպքում, այդպես են պնդում գիտնականները և մատնանշում սեփական ուսումնասիրությունների արդյունքները։

Գիտնականները պարզել են, որ յուրաքանչյուր երրորդ աղջիկ պատրաստ է ժամադրության գնալ տղամարդու հետ հանուն անվճար ընթրիքի։

Սոցիոլոգները պարզել են, որ այդպիսի վարքագիծը հիմնականում հատուկ է նարցիսիզմի և մակիավելիզմի հակում հակում ունեցող աղջիկներին։

Այդպիսի կանայք նաև ավանդական պատկերացումներ ունեն տղամարդու և կնոջ դերի մասին։

Հետազոտության ընթացքում կանանց մեկ քառորդն ասել է, որ առնվազն մեկ անգամ գնացել են ժամադրության առանց համակրելու՝ միայն համեղ ուտելու համար։ Իսկ ոչ ավանդական կողմնորոշման կանանց շրջանում անվճար ընթրիքի սիրահարների թիվը 33 տոկոս է կազմել։

Հարցվածների մեծամասնությունը հայտարարել է, որ այդպիսի վարքագիծն անպատշաճ է համարում։

Գիտնականների խոսքով՝ հետազոտության արդյունքները խոսում են այն մասին, որ այդպիսի վարքագիծը հատուկ է միայն կանանց։

Տղամարդկանց վերաբերյալ հետազոտություն դեռևս չի անցկացվել։ Սակայն նրանց խորհուրդ է տրվում լավ մտածել հակառակ սեռի ներկայացուցչին ժամադրության հրավիրելուց առաջ։ Ո՞վ իմանա․ միգուցել տվյալ աղջիկը կհամաձայնի դրան հանուն միմիայն հանուն ընթրիքի։

Понравилась статья? Поделиться с друзьями: