«Հանգուցյալի» աչքերում արցունքներ նկատելով՝ մայրը որդուն փրկել է ողջ-ողջ դիակիզվելուց

Հնդկաստանի Թելինգանա նահանգի Պիլալամարի գյուղում 18-ամյա երիտասարդը «կենդանացել է» այն բանից հետո, երբ բժիշկները նրան մահացած են ճանաչել։

Հենդեմ Քիրանը հիվանդանոց է տեղափոխվել հունիսի 26-ին՝ բարձր ջերմաստիճանից և սրտխառնուքից բողոքելով։ Բժիշկները նրա մոտ հեպատիտի ծանր տեսակ են ախտորոշել։ Երկու օր անց երիտասարդի ինքնազգացողությունը վատացել է, և բժիշկների խորհրդով նրան մասնավոր հիվանդանոց են տեղափոխել։ Տղան կոմայի մեջ է ընկել, և հուլիսի 3-ին բժիշկները նրա հարազատներին հայտարարել են, որ վերջինի ուղեղը մահացել է, և ողջ մնալու հնարավորություն չկա։

Ծնողները տուն են բերել կենսապահովման սարքերին միացած Քիրանին, որպեսզի նա հայրենիքում մահանա։ Երբ պատրաստվել են տղայի դիակիզմանը, մայրը նրա աչքերում արցունքներ է նկատել։ Նա անհապաղ բժիշկ է կանչել։ Բժիշկը զննել է նրան և ասել, որ երիտասարդի սիրտը դեռ բաբախում է։ Նա հայտարարել է, որ ընտանիքը զուր չէ, որ անջատել է Քիրանին կենսապահովման սարքից։

Երիտասարդին կրկին հիվանդանոց են տեղափոխել։ Երեք օր անց նա գիտակցության է եկել և անգամ կարողացել է «թույլ ձայնով խոսել»։ Հուլիսի 7-ին նա դուրս է գրվել հիվանդանոցից՝ բուժումը տանը շարունակելու պայմանով։

Понравилась статья? Поделиться с друзьями: