Հայ կինը շրջել է Երևանի փողոցներով տարօրինակ դիմակով

Ոստիկանները մի քանի օր է փողոցում նկատում են մի կնոջ,որը դիմակ չի կրում,սակայն երբ մոտենում են տեսնում են,կինը դրել է դիմակ,պլաստմասե,որը դեմքի ձև ունի։

Հարցին,թե ինչու է ընտրել այդպիսի դիմակ,կինը պատասխանել է,որ դեմքը չփակվի ու տպավորություն լինի թե այն ծածկված չի։ Հարցին,թե արդյո՞ք նրան տուգանել են,կինը պատասխանել է,որ ոչ,ցանկացել են,բայց երբ մոտեցել են տեսել են,որ այն դիմակ է,իր դեմքը չի,ու պլաստմասե էչեն տուգանել։

Պանդեմիան մղեց մի շարք խենթությունների։ Նորաձևության աշխարհում դիմակը դարձավ աքսեսուար։ Նույնիսկ ԱՀԿ-ի անդամներից մեկը ասաց,որ վերաբերվեն դիմակին որպես աքսեսուար։ Շատերը միօրինակությունը փոխելու համար,կրեատիվ բաներ են մտածում։ Նկարում են,գրում են դիմակի վրա։ Համադրում են հագուստի հետ,նույնիսկ թանկարծեք մետաղներից են պատրաստում։

Դիմակը նաև դարձել է սոցիալական վիճակը ցույց տվող աքսեսուար։ Շատերը իրար հանդիպելիս նայում են,թե ինչ գնի սահմանում է դիմացինի դիմակը։ Սակայն պետք է հիշեցնել,որ ամենարդյունավետը բժշկական դիմակներն են և հնարավորության դեպքում պետք է դրանք կրել։

Понравилась статья? Поделиться с друзьями: