Հայտնի սրտային վիրաբույժ Բագրատ Ալեքյանը 70 տարեկան է․ ռուսական հեռուստատեսությունն անդրադարձել է բժշկի գործունեությանը

Ռուսական հեռուստաալիքը անդրադարձել է հայ բժշկի գործունեությանը։ Ա․ Մուրադյանն այս առիթով գրում է․ «Նա երբեք չի ասում «ես», հարցին՝ թե ինչու, ժպտում է՝ «Դա թիմային աշխատանք է»։ Անվանի բժիշկ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը վստահ է՝ բժիշկը երբեք իրավունք չունի կանգ առնելու, հանուն պացիենտների և նրանց կյանքի։

Բժշկությունն առաջընթաց է ապրում հենց այնպիսի բժիշկների շնորհիվ, ինչպիսին պրոֆեսոր Ալեքյանն է։ Տասնյակ վիրահատություններ առաջին անգամ արվել են նրա ձեռքերով, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։

Նրա առաջին վիրահատությունը 1978 թվականին էր․ Բագրատ Ալեքյանը վիրահատեց 1 օրական երեխայի սիրտը, որն ուղղակի չէր ապրի առանց վիրաբուժական միջամտության։ Բժիշկ դառնալու որոշումը պրոֆեսորը կայացրեց 10 տարեկանում, երբ ինքն էր պացիեն և ոտքի բուժում էր ստանում։ Ընտանիքում առաջին և միակ բժիշկն է։

Բագրատ Ալեքյանն իրեն բախտավոր է համարում, քանի որ ընտրել է աշխարհի ամենահետաքրքիր մասնագիտությունը եւ դարձել բժիշկ: Հայտնի սրտային վիրաբույժը 70 տարեկան է։


Հենց նրա շնորհիվ Ռուսաստանոմ զարգացավ ռենտգեն-էնդովասկուլյար ախտորոշումը․ սա գերժամանակակից մեթոդ է, որի պայմաններում միջամտությունն իրականացվում է առանց ներանոթային կտրվածքների եւ հիմնականում առանց ընդհանուր անզգայացման»։ Տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: