Հայտնի է՝ ինչպես կարելի է աշխարհում վերացնել կորոնավիրուսը․ ԱՀԿ

Կորոնավիրուսյան ախտը վերջնականապես վերացնելն աշխարհում հնարավոր կլինի միայն արդյունավետ պատվաստանյութի առկայության դեպքում, հայտարարել է ԱՀԿ-ի նախագահ Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը։ Աշխարհում ի հայտ եկած մոտ 2 մլն դեպքերից զոհվել է մոտ 115 հազար մարդ։

«Վերջնականապես նոր պատվաստանյութի հայտնաբերումը և տարածումը կօգնի կորոնավիրուսյան ախտի փոխանցումը կանխելուն»,- նշել նա՝ շեշտելով՝ պատվաստանյութի ստեղծումն անհրաժեշտ է կորոնավիրուսյան վարակի երկրորդ ալիքը կանխելու համար։

Գեբրեյեսուսի խոսքով՝ կորոնավիրուսյան արհավիրքի երկրորդ ալիքը կարող է շատ արագ տարածվել՝ գլոբալ փոխկապակցվածության հիման վրա։ Այսինքն երբ մարդիկ առողջանում են, կա ռիսկ՝ կրկին հանդիպել վարակակիրների հետ և վարակվել։

Ավելի վաղ ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հայտնել էր՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա աշխատում են տարբեր երկրներում։ Սակայն գործընթացի երկարատև լինելու պատճառով, որը ներառում է դեղամիջոցի սինթեզը և կլինիկական փորձերը, պատվաստանյութը կհայտնվի ոչ շուտ, քան հաջորդ տարի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!