Հայտնի է՝ երբ է եղել կորոնավիրուսի պիկը․ MedicalXpress

Նոր հետաքննության համաձայն, որն իրականացրել է Միչիգանի համալսարանը, յոթ հայտնի կորոնավիրուսներից չորսը հարուցում են գրիպի պես համաճարակներ։ Հիվանդությունների մեծամասնությունը տեղի է ունենում ձմեռային ամիսներին։ Դա էլ հենց համավարակի պիկի շրջանն է, նշում է MedicalXpress.

Մասնագետները հետազոտել են գրիպի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը Միչիգան նահանգում։ Վերջին 10 տարիների ընթացքում հետազոտություններին մասնակցել է 890-ից 1441 մարդ։

2010 թվականին գիտնականներն արդեն հետազոտում էին չորս տեսակի կորոնավիրուսյան վարակներ՝ OC43, 229E, HKU1 և NL63, որոնք վարակման դեպքում թեթև ախտանիշներ են բերում։ Այս պահին գիտնականները գիտնականները հետազոտում են SARS-CoV-2-ի տարածումը։

Գիտնականները նշել են՝ կորոնավիրուսյան վարակն ի հայտ է եկել դեկտեմբերից ապրիլ-մայիս ամիսներին, իր պիկին է հասել հունվար-փետրվարին։ 993 վարակվածներից 260-ն ախտը ձեռք է բերել ընտանիքի մեջ շփումից։ Գիտնականները հույս ունեն, որ այս կորոնավիրուսի պիկը նույնպես եղել է հունվար-փետրվար ամիսներին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!