Հայտնի են 2019-ի ամռանը նորաձև լողազգեստները

Լողափային սեզոնն արդեն վաղուց բացվել է, բայց մինչ արձակուրդների ավարտը դեռ ժամանակ կա։ Ուստի ժամանակն է ընտրել 2019-ի ամենանորաձև լողազգեստներից մեկը։ Աստղերի Instagram-յան օգտահաշիվներն ուսումնասիրելով՝ կազմվել է այս տարվա ամռան ամենանորաձև լողազգեստների, այսպես կոչված, վարկանիշը։

Անցած տարի լողափում աղջիկները մարմնագույն լողազգեստներով էին։ 2019-ի ամռանը բեժ երանգը դուրս մղեց սպիտակը։ Ծաղիկներով կամ զարդանաշխերով խաղերը ողջունելի չեն։

Բացի այդ, ամռան ամիսներին 96 տոկոսով ավելացել է հետաքրքրությունը նեոնային գույների հանդեպ։ Ֆավորիտները դեղինը և կիտրոնի երանգներն են։

Խակ կանաչը, թավշե շագանակագույնը և այլ գույներ առօրյա զգեստապահարանից անցան լողափայինին։

Այս տարի ողջունելի են նաև ասիմետրիկ լողափային հագուստները։ Մեկ ուսով և երկրաչափական կտրվածքով լողազգեստները թրենդային են։

Նրանց, ովքեր չեն հասցրել քաշ գցել ամռանը, կազմվածքի փոքրիկ թերությունները կօգնեն թաքցնել 90-ականների ոճով նորաձև լողազգեստները։

Թեզանիքներով լողազգեստները հիանալի ընտրություն են ֆոտոշարքերի կամ լողափային երեկոների համար։ Այն նուրբ տեսք ունի, կազմվածքն ավելի հավասարաչափ է դարձնում։

Գործվածքային կրծկալները, որոնք պահպանում են հավասարակշռությունը ներքնազգեստի և լողափային նորաձևության միջև, յուրօրինակ իր են։ Դրանցով կարելի է լողալ և արևահարվել, լողավազնի մոտ կոկտեյլ վայելել և լուսանկարվել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!