Հայտնի դերասան Վահան Թովմասյանը նշանադրվել է․ ահա թե ով է նրա նշանածը․ ուշագրավ մանրամասներ

Թովմասյաները շոուբիզնեսյան ոլորտում հայտնիություն վայելող եղբայրներից են։ Եղբայրները մանկուց ջերմ կապերով են միմյանց կապված և սերտ համագործակցում են նաև մասնագիտական գործունեության ոլորտում։


Անցյալ տարի այս օրերին եղբայրներից Վահանը դիրքերում էր՝ մարտի դաշտում, իսկ Վաչեն հաճախ էր Արցախ այցելում՝ իր հնարավորության սահմաններում երղբորը և նրա ընկերներին օգնելու համար։

Վահանը ոչ միայն մարտնչում էր, այլ նաև դիրքերից տեսանյութեր էր ուղարկում, որոնցում տեսնում էինք, նրան զինընկերների հետ ոգեշունչ պարեր կատարելիս՝ այդպիսով ոգեշնչելով ու գոտեպնդելով նաև այլոց։

Այդ տեսանյութերը Վաչեն մեծ հպարտությամբ էր կիսում։ Վահանը տարիներ շարունակ ամուրի էր, իսկ հիմա արտիստն ի վերջո որոշել է ընտանիք կազմել։

Նրա ընտրյալը Ջուլիետա Մկրտչյանն է։ Ջուլիետան մասնագիտությամբ դիմահարդար է։ Մինչ նշանադրության պահը զույգը չի խոսել հարաբերությունների և զգացմունքների մասին։

Միայն նշանադրությունից հետո է նրանց համատեղ լուսանկարը հայտնվել համացանցում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!