Հայտնի դերասան Արսեն Գրիգորյանի տեսաուղերձը. Էդ ի՜նչ մի ոգևորվել եք ոգևորվել…

Այսօրվա համացանցային տեսանկարահանումը մեծ աղմուկի, իրարամերժ կարծիքների ու հակասական տեսակետների տեղատարափի պատճառ դարձավ: Սոցցանցերը ողողվեցին մարդասիրական գրառումներով, որոնք անմիջապես հակադարձումների էին հանդիպում:

Այս թեմային անդրադարձ է կատարել դերասան Արսեն Գրիգորյանն իր էջում: Նա պատմում է, որ աշխատանքից տուն վերադառնալիս տեսել է, որ քաղաքի բնակչների մոտ երեսուն տոկոսը սկզբունքորեն դիմակ չի դնում, կամ էլ դնում է միայն ձևի համար՝ ոստիկանի ներկայությամբ:

Նա խորհուրդ է տալիս այդօրինակ նկարահանումները հանրայանցնելուց առաջ մտածել իրենց արարքի հետևանքների մասին: Նա հարց է ուղղում՝ մտածել են արդյոք, թե այդ տեսանյութն ինչի արդյունք կարող է լինել, մինչ այդ կետին հասնելն ինչ է տեղի ունեցել:

Դերասանը հիշեցնում է, որ հայի գենի մոլի ջատագովներ ու պաշտպաններ են շատերը, կոնվեցիաների դեմ են դուրս գալիս, իսկ նրանք մտածե՞լ են արդյոք, որ այսկերպ շարունակվելու դեպքում հայի գենը վիրուսի պատճառով ավելի շատ կվտանգվի:

Դերասանի խոսքն ամբողջությամբ՝ կից:

Опубликовано Арсеном Коломеером Пятница, 5 июня 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: